Բրազիլացի հարձակվող Նիլմարը որոշել է իր մարզական կարիերան շարունակել Քաթարում: Ուսումնասիրելով Կիևի «Դինամո»-ի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջարկները, Նիլմարը որոշեց պայամանագիր ստորագրել «Ալ Ռայան» ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 4 տարի ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է քաթարական ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին 3 մրցաշրջանների ըթացքում 28-ամայ Նիլմարը հանդես է եկել «Վիլյառեալ»-ում: «Դեղին սուզանավ»-ի կազմում նա անցկացրել է 121 հանդիպում` դառնալով 34 գոլի հեղինակ: Նախկինում բրազիլացին խաղացել է նաև «Ինտերնասիոնալ»-ում,«Կորինտիանս»-ում և «Լիոն»-ում:
Բրազիլիայի ընտրանու կազմում Նիլմարը մասնակցել է 24 հանդիպման` հեղինակելով 9 գոլ:








































