Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները իբր կրում են զուտ տեխնիկական բնույթ և կապված են բացառապես ֆիտոսանիտարական նորմերի հետ:
«Սա մեր համապատասխան մարմինների որոշումն է, որը պայմանավորված է Ռուսաստան որոշակի տեսակի ապրանքների ներմուծման համար սահմանված ֆիտոսանիտարական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտությամբ», – ասել է Գալուզինը։








































