Tuesday, 16 06 2026
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ

Քաղաքային իշխանությունները թքած ունեն Գյումրի քաղաքում ձևավորված հասարակական կարծիքի վրա. հայտարարություն (լուսանկարներ)

Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարևանությամբ նախատեսվող աշխատանքների և ներկայացվող նախագծի վերաբերյալ Գյումրու քաղաքացիական հասարակությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 «Սույն հայտարարությունը կազմվել և ստորագրվել է Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամների, շահագրգիռ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ:

Գյումրու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը, արդեն տաս տարուց ավելի, եղել և մնում է Գյումրու ներկայիս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող անհեթեթ, քաղաքային միջավայրն աղճատող, և ամենաանհիմն քաղաքականությունը մեր համայնքի նկատմամբ:

 Շարունակելով խախտել քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանություններն, ըստ էության թքած ունեն հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջների և Գյումրի քաղաքում ձևավորված հասարակական կարծիքի վրա:

 Քաղաքաշինության ոլորտում Գյումրու ՏԻՄ-ի վարած քաղաքականության ցայտուն օրինակներից են.

 Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով և դա քաղաքային բյուջեից խլեց 182 մլն դրամ (կես միլիոն դոլար):

 Չերազի և Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանա

Գյումրիում այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց բավարարվենք այսքանով:

 Այսօր նախատեսվում է կյանքի կոչել մեկ այլ հանցավոր նախագիծ. կառուցապատել Վարդանանց հրապարակի և Շահումյան 188 շենքի միջև գտնվող տարածքը, որը ընդամենը չորս տարի առաջ պատված էր ծառերով, բայց Գյումրու քաղաքապետարանի համառ ջանքերով և նպատակային գործողությունների արդյունքում ծառազրկվեց և վերածվեց ոչ պաշտոնական «աղբապատ ավտոկայանատեղիի»:

 Գյումրու քաղաքացիական հասարակության պահանջով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ. ապրիլի 14-ի թիվ 52 հրամանով կազմվեց աշխատանքային խումբ, որը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետի գլխավորությամբ այցելեց Գյումրի անցկացրեց ուսումնասիրություն և քննարկում ունեցավ հասարակության ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության և քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը կազմեց և հրապարակեց իր եզրակացությունը, որի 3-րդ կետում մասնավորապես նշվում է.

 «Պայմանավորվածություն ձեռք բերվեց Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակը նայող ճակատը ձևավորել Գյումրի քաղաքին հարիր խճանկարով (կամ տալ այլ լուծում), իսկ կից տարածքը կանաչապատել:»

 Արդեն երկու տարի էլ քաղաքի հասարակական կազմակերպությունները դիմել են քաղաքապետին այդ տարածքը կանաչապատելու թույլտվություն ստանալու խնդրանքով, բայց անհասկանալի պատճառներով մերժում են ստացել: Հիմա պարզ է դառնում, թե ինչու:

 Բանն այն է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իբր թե Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու վեհ նպատակով, ուզում է այդ տարածքում բանկային շենք կառուցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, քաղաքային իշխանությունները, այդ իրավունքը չունենալով, արդեն օտարել են տվյալ տարածքը և հիմա կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխության մասին հանրության իրազեկման, քաղաքաշինական ծրագրի և նախագծերի քննարկման ու որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության ապահովման կեղծ նպատակով իրականացնում են հանրային քննարկում, որն ի սկզբանե կրում է ձևական բնույթ և չի կարող համարվել օրինական հանրային քննարկում:

 Տարբեր պաշտոնյաներ արդեն սկսել են հանրային այս տարածքի զավթումը ներկայացնել որպես աննկարագրելի մի բարեգործության օժանդակություն. թե աշխատատեղեր են ստեղծվելու այստեղ: Նման ծիծաղելի արդարացումների վերջը հարկավոր է տալ: Միամտություն է շահույթ հետապնդող հիմնարկներին, մասնավորաբար բանկերին վերաբերվել որպես Գյումրիում գործազրկությունը նվազեցնելու երազանքով տապակվող ու աշխատատեղ ստեղծելու բաղձանք ունեցող բարեգործական հիմնարկների, հարկավոր է նրանց վերաբերվել` որպես շահույթ հետապնդող հիմնարկների, որոնք չեն կարող շահույթն ունենալ առանց աշխատատեղեր բացելու, և այլևս անհեթեթ ծիծաղելի հիմնավորումներով չհամարձակվել հանրային տարածքները զոհաբերել դրանց: Եթե ինչ-որ բանկ ուզում է մասնաճյուղ բացել Գյումրիում, վերջ ի վերջո կբացի, մենք չենք ուզում հեքիաթներ լսել այն մասին, թե միայն այդ տարածքի դեպքում է, որ բանկը կկամենա մասնաճյուղ ունենալ այստեղ: Տեղական իշխանությունները թող օժանդակեն բանկին` տարածքներ հատկացնելով ոչ կանաչ գոտիներում: Թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա մեր հանրային տարածքների հաշվին:

 Ելնելով ստեղծված իրավիճակից «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներս, այս հարցում համախոհ քաղաքացիներս, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս գտնում ենք, որ բացարձակ անթույլատրելի է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը և Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարևանությամբ նախատեսվող աշխատանքների և ներկայացվող նախագծի վերաբերյալ, համապատասխան պետական և տեղական իշխանություններին առաջարկում ենք հետևյալը.

 Հրաժարվել Շահումյան փողոցի 188 շենքի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքը (նախկին կանաչապատ տարածքը) կառուցապատելու մտքից,

Տարածքին վերադարձնել հասարակական կանաչ տարածքի իր նախկին կարգավիճակը, այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել, կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:

 Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակին նայող ճակատը ձևավորել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական միջավայրին հարիր խճանկարով կամ տալ ճարտարապետական այլ խելամիտ լուծում:

 Դադարեցնել ՏԻՄ-ի կողմից արդեն մեկ տասնամյակից ավելի վարվող այն հակահասարակական քաղաքականությունը, որով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնը կառուցապատվում է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին:

 Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր առանց օրինական հանրային լսման, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, որոշում են կայացրել Շահումյան փողոցի 188 շենքի հյուսիսային կողին հարող տարածքի օտարման վերաբերյալ:

 Լուսանկարում նույն տարածքը` 4 տարի առաջ և maps.google.com լուսանկարի վրա արված տարածքի գծագիրը և ոչնչացված կանաչ տարածքն ամբողջությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում