Բագրատունյաց փողոցում (Ծերեթելի խաչմերուկ) հուլիսի 7-ին դանակահարություն կատարած անձի ինքնությունը ոստիկանությունը պարզել է: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան վիճաբանություն էր ծագել մարմնավաճառների միջև, այնուհետև նրանցից մեկը դանակահարել էր մյուսին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դանակահարություն կատարած անձը հուլիսի 14-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: Դանակարող անձի տվյալները ոստիկանությունը չի հայտնում:
Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ դանակահարող մարմնավաճառի անունը Սյուզի է: Ավելի ուշ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ դանակարողի անունն իրականում Արփինե է:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում երեկ մարմնավաճառների միջև տեղի էր ունեցել կենցաղային վեճ, որի ժամանակ մարմնավաճառներից մեկը դանակով փորձել է հարվածել մյուս երկու` միջին տարիքի աղջիկներին, բայց արդյունքում միայն քերծվածքներ էր հասցրել:
Նշենք, որ երեք մարմնավաճառները մշտապես սպասարկում են Երևանյան լճի մոտակայքից:











































