Բրիտանիայի Շրոփշիր կոմսությունում 3 երեխաների և նրանց հոր դիակների հայտնաբերման փաստով ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
35-ամյա Սերի Ֆուլերի և նրա երեխաների մահվան պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն ոստիկանությունը հաստատում է, որ գործում մարդասպան փնտրելու անհրաժեշտություն չկան:
Բոլոր 4 մարմինները հայտնաբերվել են հանքի ընդերքում, որտեղ նրանք, ամենայն հավանականությամբ, մնացել են մի քանի օր: Ֆուլերի մեքենան կայանված է եղել ոչ հեռու: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը կատարվածը նկարագրել է որպես «դժբախտ ընտանեկան պատահար»: Երեխաների մայրը գտնվում է ծանր հոգեվիճակում:









































