Monday, 08 06 2026
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Գևորգյան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ բնապահապանության նախարար Ա. Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ա.Գևորգյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, և կարևորել է նաև բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաև հարևան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության և միջոցառումների իրականացումը:
ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար:ԻԻՀ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը քննարկվել են հարցեր` ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:

Ա. Գևորգյանը ողջունել է Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն բացի կենդանական և բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար: Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին և այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ «Սևանա լճի բնապահպանական» ծրագրով Սևանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, և իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում