La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի ՊՍժ-ի հետ:
Շվեդիայի հավաքականի առաջատարն իր նոր ակումբի հետ կստորագրի 3 տարվա պայմանագիր: Տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո` չհաշված հավելավճարները:
Համաձայնագրի ստորագրումից հետո Իբրահիմովիչը կդառնա Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:








































