Հաքերային Anonymous խմբավորման անդամները, հաջակցություն Արկտիկայի, հարձակման են ենթարկել էներգետիկ ընկերությունների կայքերը: Հաքերները տարածել են «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», Shell, Exxon և BP ընկերությունների կայքերի օգտատերերի անձնական տվյալները:
Գողացված ինֆորմացիայով էջի հղումը հաքերները տեղադրել են միկրոբլոգում: Նրանք հանրությանը հասանելի են դարձրել ավելի քան 700 էլփոստի հասցեներ և ծածկագրեր:
Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, գաղտազերծված տվյալների մեծ մասը բաժին են ընկնում gazprom.ru և rosneft.ru կայքերին:
Իր հարձակումներով Anonymous-ն աջակցություն է հայտնել Greenpeace-ի «Փրկենք Ակտիկան» արշավին, որը դեմ է նավթակիզմանը: Հաքերները նշում են, որ իրենց գործողությունները չեն համաձայնեցրել «կանաչների» հետ:
Բացի այդ, Greenpeace-ի խնդրագիրը, որը պահանջում է Արկտիկան ճանաչել համաշխարհային արգելոց, արդեն աշխարհում 800 հազար մարդ է ստորագրել:
Հավելենք, որ անանուն հաքերների վերաբերմունքը միանշանակ չէ նաև Ռուսաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ: Նրանք խոստացել են հարձակման ենթարկել ՌԴ պետական մարմինների կայքերը՝ կապված ինտերնետի գրաքննության մասին օրենքի ընդունման հետ:










































