Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանության դեպք է գրանցվել: 18-ամյա զինծառայող Փարվին Իսքենդերլին զորամասերից մեկում, ուր նա զինծառայություն էր կատարում, իրեն կախել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այս տարի բանակ զորակոչված զինծառայողի կորուստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:









































