Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնը, որի մեջ մտնում են նաև Խորհրդային նախկին հանրապետությունները, մրցույթ էր հայտարարել Windows Phone-ի հավելվածների համար, որում հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը:
«Հայաստանը հաղթել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Չեխիան, Հունգարիան և այլն: Եվ դրան շատ նպաստել է կենտրոնի կողմից անցկացված «Your phone your ups» մրցույթը, ուսանողները սկսել են հավելվածներ մշակել և ուղարկել multer place, և քանի որ մենք չունենք Microsoft Windows Phone-ի շուկայի մուտք Հայաստանում, մեր միջոցով էին այդ ամենը բեռնում: Այսինքն՝ երկիրը, որը չունի հավելվածի շուկայի ուղիղ մուտք, կարողացել է հաղթել նմանատիպ մրցույթում, ինչը շատ ուրախալի է մեզ համար»,- ասաց Հուսյանը`հավելելով, որ առաջիկա օրերին փոքրիկ մրցանակաբաշխություն է լինելու, որտեղ լավագույն ուսանող աղջկան և տղային հանձնվելու է մեկական Nokia lumier հեռախոս:
Նա նշեց, որ ուզում են արձանագրել հաջողությունը, որ Հայաստանը Մայքրոսոֆթի ներքին մրցույթում լուրջ հայտեր է ներկայացնում՝ որպես տեխնոլոգիական երկիր, որը կարողանում է մրցել Արևելյան Եվրոպայի երկների հետ:





































