Կառավարման հարցերի ամերիկյան մասնագետ և գրող Սթիվեն Կովին, ում Time պարբերականը ներառել է ԱՄՆ 25 առավել ազդեցիկ մարդկանց ցուցակում, մահացել է 79 տարեկան, հաղոդում է CNN հեռուստաալիքը:
Սթիվեն Քովին մահացել է Այդահո նահանգի հոսպիտալներից մեկում:
Կովիի ամենահայտնի ստեղծագործությունը «The 7 Habits of Highly Effective People» գիրքն է, որը լույս է տեսել 1989 թվականին: Այդ գրքում հեղինակը վերլուծում է այն որակները, որոնք պետք է ունենան այն մարդիկ, ովքեր ձգտում են հաջողության. մտորում է մարդու ներդաշնակ զարգացման և կյանքի իմաստի մասին:
Քովիի այդ բեսթսելերը, որը թարգմանվել է 40 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն տպաքանակով:
Այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Time-ը և Forbes-ը, Քովիի գիրքը ճանաչել են մենեջմենթի և կառավարման տեսության ամենաազդեցիկ գրքերից մեկը:
1996 թվականին Time-ը 25 ամենաազդեցիկ ամերիկացիների ցանկում ներառեց նաև սույն գրողին:










































