Երկու ամերիկացի զբոսաշրջիկներ, որոնք մի քանի օր առաջ գերի էին ընկել Սինայի թերակղզու բեդուինների մոտ, ազատ են արձակվել երկուշաբթի: Այս մասին հաղորդել է եգիպտական հեռուստաընկերությունը:
Ազատումը հնարավոր է եղել մանրամասն բանակցություններից հետո, որոնք առևանգողների հետ անցկացրել են ուժային կառույցների ներկայացուցիչները և Սինայի բեդուինական ցեղերի առաջնորդները:
Անցած ուրբաթ բեդուինների մի խումբ կանգնեցրել է զբոսաշրջային մի ավտոբուս, որի մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներ են եղել: Բեդուինները ավտոմեքենայից հանել են 60 և 40 տարեկան կին զբոսաշրջիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող եգիպտոսցի գիդ-թարգմանչին ու տարել են թերակղզու դժվարամատչելի շրջաններից մեկը:
Պատանդների փոխարեն նրանք առաջարկել են ազատ արձակել իրենց ազգականներից մեկին, որը իր պատիժն է կրում Ալեքսանդրիայի բանտերից մեկում:








































