Pets at Home-ի կողմից ներկայացրած նոր զեկույցը եզրակացնում է, որ տնային կենդանիներ ունենալը կարող է օգնել երեխաներին տնային աշխատանքը կատարելու հարցում:
The Daily mail-ը գրում է, որ հարցումներ են անցկացվել կենդանիներ ունեցող 5-16 տարեկան 1000 երեխայի շրջանում, և պարզվել է, որ նրանց մեծամասնությունը` 79 տոկոսը, կարծում է, որ կենդանի- ընկերները դրական ազդեցություն են ունենում նրա վրա, թե ինչպես են վերջիններս կատարում դպրոցական հանձնարարությունները:
Այդկերպ է մտածում մկներ պահող երեխաների 92, շներ պահող երեխաների 86 և կատու պահող երեխաների 80 տոկոսը: Երեխաների գրեթե կեսը հայտնել է, որ ընտանի կենդանիներին խնամելը իրենց ավելի ուրախ է դարձնում, մեկ երրոդը պնդել է, որ կենդանիներն իրենց հանգստացնում են, իսկ մեկ հինգերորդն ասել է, որ կենդանիների շնորհիվ իրենց ավելի խելացի են զգում:










































