Amazing Alex գլուխկոտրուկը, որը մշակել է Rovio ֆիննական ստուդիան, դարձել է iOS օպերացիոն համակարգով սարքերի ամենահայտնի վճարովի խաղը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
iPhone-ի համար նախատեսված խաղի տարբերակը թողարկումից օրեր անց դարձել է 35 երկրների խանութներում iPhone-ի ծրագրերի վարկանիշի առաջատար, իսկ iPad-ի համար նախատեսված Amazing Alex-ը առաջատար է 50 երկրների խանութներում:
iPhone-ի համար Amazing Alex-ն արժե 99 ցենտ, մինչդեռ պլանշետների համար՝ 2,99 դոլար:
Amazing Alex խաղերը թողարկվել են հուլիսի 12-ին: Գլխավոր հերոս Ալեքսից պահանջվում է լուծել զանազան գլուխկոտրուկներ: Շուտով խաղը կթողարկվի նաև Windows Phone, PC և Mac պլատֆորմների համար:
Rovio ստուդիան լայն ճանաչում է ձեռք բերել որպես Angry Birds-ի մշակող: Angry Birds-ը թողարկվում է 2009-ից: Վերջին սերիան՝ Angry Birds Space-ը, շուկայում է հայտնվել 2012-ի մարտին:










































