ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հուսով է` Ուկրաինայի ղեկավարությունը որքան հնարավոր է շուտ բանտից կազատի երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյին, եթե ցանկանում է շարունակել Դաշինքի հետ համագործակցությունը: Հակառակ դեպքում այն կսառեցվի: Այս մասին հայտնում է ЗН-ը:
Ուկրաինայի հետ հատուկ համագործակցության ստորագրման 15-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում Ռասմուսենը խոստովանել է, որ «անկախ, ինքնիշխան և կայուն Ուկրաինան եվրաատլանտյան դաշինքի անկյունաքարերից է», որ այս տարիներին երկիրը «արձանագրել է զգալի առաջընթաց», ու «կա ներուժ` առավել սերտ համագործակցության»:
«Բայց կա մի մեծ խնդիր` դա այն է, որ մենք Ուկրաինայում ընդդիմության ղեկավարների նկատմամբ դատական հետապնդման մեջ նկատում ենք քաղաքական շարժառիթներ »,- ասել է նա:
Ռասմուսենի խոսքով` հենց այդ պատճառով այս տարի տեղի չի ունենա Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Ուկրաինա:
«Թաքցնելու պատճառ չունենք` Յուլյա Տիմոշենկոյի ու Յուրի Լուցենկոյի գործը մեզ անհանգստացնում է»,- նկատել է Ռասմուսենը:









































