La Gazetta dello Sport-ը հայտնում է, որ «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտիի Արիել անունը կրող շունը մարդկային կյանքեր է փրկում: Վերջերս իտալական Չիվիտավեկյա քաղաքում նա խեղդվելուց փրկել է 8-ամյա աղջնակին և 64-ամյա տղամարդուն:
35-ամյա ֆուտբոլիստի ընտանիքում արու զավակ ծնվելուց հետո Տոտին իր շանը նվիրել է փրկարարների դպրոցին:
Հարկ է նշել, որ ներկայիս դեպքն Արիելի կյանքում առաջինը չէ: 2008 թվականի հուլիսին նա ջրահեղձ լինելուց փրկել է երիտասարդ մի աղջկա:









































