Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Ալ-Վասլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան 17 մլն եվրո է պահանջում ակումբից:
«Ալ-Վասլ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մարադոնան պետք է ստանար նշված գումարի կրկնապատիկը:
Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնական վարկածի համաձայն` Մարադոնան հեռացվել է աշխատանքից, քանի որ ակումբն ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետի է փնտրում:
Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի միության նախագահ Յուսուֆ Ալ-Սարքալը չի բացառում, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է պայմանավորված լինել Մարադոնայի անզուսպ բնավորությամբ և սանձարձակ վարքով` խաղադաշտից դուրս:







































