Մալիի հյուսիսում՝ Գաո քաղաքում, զինված իսլամիստների կողմից ապրիլին առևանգված Ալժիրի հյուպատոսարանի դիվանագետներն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս տեղեկությունը հաստատել է Ալժիրի արտգործնախարար Մուրադ Մեդելսին:
«Երեք (դիվանագետները) ազատության մեջ են: նրանք արդեն եկել են հայրենիք»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ չհայտնելով հյուպատոության աշխատակիցների ազատարձակման պայմանների և մանրամասների մասին: Նա նաև հույս է հայտնել, որ մյուս ձերբակալված ալժիրցիները նույնպես ազատ կարձակվեն:
Դիվանագետներն առևանգվել էին այն ժամանակ, երբ ծայրահեղականները հարձակվել էին Մալիի հյուսիսի վրա: Այս պահին տարածաշրջանը գտնվում է ապստամբ տուարեգների և իսլամական ծայրահեղականների վերահսկողության տակ:










































