Կիրակի Իտալիայի Սարդինիա կղզու Սան Տեոդորո քաղաքի շրջակայքից հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 500 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, արևից առաջացած հրդեհները տարածվել են մի քանի տներում, սակայն տուժածների մասին տվյալներ առայժմ չկան:
Սարդինիայում կրակը մեկուսացնելու և մարելու համար հրշեջներն օգտագործել են ցամաքային և օդային միջոցներ, այդ թվում՝ 4 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ:
Ինչպես հաղորդում է Il Messaggero թերթը, կիրակի հրդեհներով է բռնկվել Իտալիայի գրեթե կեսը: Օդի բարձր ջերմաստիճանը, որը Ապենինյան թերակղզու վրա շարունակվում է արդեն երրորդ շաբաթը, դարձել է դաշտերի և անտառների հրդեհման պատճառ ոչ միայն Սարդինիայում, այլև Աբրուցո, Ապուլիա, Կալաբրիա և Սիցիլիա շրջաններում:









































