Լեհաստանում արտակարգ իրավիճակների ծառայությունները վերացնում են երկրի հյուսիսում տեղի ունեցած տոռնադոյի հետևանքները: Քամու ուժգնությունը հասել է ժամում 200 կմ-ի: Տեղի ոստիկանության տվյալներով` զոհվել է մեկ մարդ, շուրջ 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գրեթե ամբողջությամբ ավերվել են տասնյակ շինություններ: Տապալված ծառերի պատճառով որոշ ճանապարհներ փակ են: Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Ներկայում փողոցներում աշխատում են փրկարարական ուժեղացված ջոկատները: Նրանք հավաքում են փողոցների աղբն ու վերականգնում հոսանքագծերը: Vesti.ru-ի փոխանցմամբ` տոռնադոյի հետևանքները կհաջողվի լիովին վերացնել միայն շաբաթվա վերջին:
Ականատեսների վկայությամբ`տոռնադոն տևել է 5 րոպե: «Տոռնադոն ներխուժեց իմ այգի, և մեկ ակնթարթում ծառերն ու ցանկապատը գետնին հավասարվեցին»,-պատմել է տեղի բնակիչներից մեկը:






































