Associated Press գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին հայտարարել է` բանակը թույլ չի տա, որպեսզի մեր քաղաքական ուժը գերակայություն ունենա երկրի ներսում։
Այս մասին նա ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։ «Եգիպտոսը երբեք անկում չի ապրի։ Այն պատկանում է բոլոր եգիպտացիներին, ոչ թե մեկ խմբավորման։ Զինված ուժերը դա թույլ չեն տա»,- ասել է ֆելդմարշալը։
Տանտաուին նախկինում էլ էր նման հայտարարություններ արել, սակայն սա առաջին դեպքն է այն բանից հետո, երբ երկրի նախագահ է ընտրվել «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամադ Մուրսին։






































