Կիրակի օրը Տրիպոլիում առևանգել են Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Երկրի Օլիմպիական կոմիտեն հաղորդել է` Էլալեմը գործընկերոջ հետ մեքենայով անցնում էր, երբ երկու մեքենաներ արգելափակել են նրանց ճանապարհը:
«Նրանք Էլալեմիից պահանջել են իրենց հետ գնալ»,- ասել է կոմիտեի ներկայացուցիչը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Առայժմ առևանգողների ինքնությունը և գործողության դրդապատճառը հայտնի չեն:










































