Բելառուսի մայրաքաղաք Մինսկի իշխանությունները այսօրվա համար թույլատրել են սեռական փոքրամասնություններին ակցիա անցկացնել քաղաքի կենտրոնում, հաղորդում է lenta.ru-ն:
Պիկետի նպատակը հոմոֆոբիայի դեմ բողոքն է, ինչպես նաև համասեռամոլները պահանջելու են իշխանություններից գրանցել իրենց խորհրդանիշ բազմագույն դրոշը: Այն ի դեպ արգելված է այսօրվա ակցիայի ընթացքում:
Պիկետին մասնակցում է մոտ 10 մարդ:
Նշենք, որ նախկինում Բելառուսի սեռական փոքրամասնությունները փորձել են ակցիաներ անցկացնել, սակայն դրանք կանխվել են իշխանությունների կողմից:









































