ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կարծիք է հայտնել, որ Ֆեդերացիայի նախկին ղեկավար Ժոաո Ավելանժին անհրաժեշտ է հեռացնել ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք` վերջերս հայտնի է դարձել, որ Ավելանժն ու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերան անօրինական գումարներ են ստացել: 96-ամյա Ավելանժն ու 64-ամյա Տեյշերան կաշառք են ստացել ISMM/ISL ընկերության աշխատակիցներից, որին պատկանում էին աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակելու իրավունքները: Ավելանժը ստացել է 1 մլն, իսկ Տեյշերան 8.37 մլն ֆունտից ոչ պակաս:
Բլատերը հայտնել է, որ այդ մասին ոչինչ չի իմացել և կոչ է արել ՖԻՖԱ-ի կոնգրեսի անդամներին հեռացնել 96-ամյա բրազիլացուն պատվավոր նախագահի պաշտոնից:









































