Նա համարվում էր մերձավոր Արևելքի արքայադուստր Դիանան` համակցելով գեղեցկությունն ու ոճը բարեգործական աշխատանքի հետ:
Հակամարտություններով և բռնապետությամբ կառավարվող տարածաշրջանում Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ- Ասադը համարվում էր արաբական աշխարհի ժամանակակից և հոգացող դեմքը:
Բայց WikiLeaks –ի կողմից ձեռք բերված նամակները ցույց են տալիս, որ 36-ամյա տիկին Ասադը 270 000 ֆունտ ստեռլինգ է ծախսել մարտին նախահագահական պալատներից մեկի համար կահույք գնելիս, այն միևնույն ժամանակ, երբ Սիրիայում սկսվում էր արյունալի քաղաքացիական պատերազմը:
The Daily Mail-ը գրում է, որ Բրիտանիայում ծնված տիկին Ասադը իր գնումները կատարելու համար էլեկտրոնային նամակներ է ուղարկել Լոնդոնում գտնվող խանութ-սրահին:
The Mail-ը այսօր բացառիկ կարգով հնարավորություն է ունեցել այդ էլեկտրոնային նամակները տեսնելու:









































