Հոլիվուդի լեգենդ, եգիպտական ծագում ունեցող Օմար Շարիֆը, երկու «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի» մրցանակակիրը, հայտարարել է, որ Կաբբալայով իր հետաքրքրվելը և հինդուիզմին անցնելու մասին լուրերը միանգամայն անհիմն են, հաղորդում է NEWSru Israel-ը: Ավելի վաղ ֆրանսիական Elle պարբերականը, որը հոդված էր հրապարակել մի շարք հայտնի մարդկանց հոգևոր որոնումների մասին, հաղորդել էր, որ Շարիֆը, ինչպես Մադոննան և Ջիմ Կերին, լրջորեն հետաքրքրված են Կաբբալայով: Elle-ի հաղորդմաբ՝ Օմար Շարիֆը հանդիպել է մի շարք հրեա գործիչների հետ և անգամ խոսոտվանել է, որ «հինդուիզմն ամեն ինչի աղբյուրն է»:
Դերասանի մամլո քարտուղար Ինաս Բակրը նշել է, որ շատ տարիներ առաջ նա երդվել է երբեք չփոխել իր կրոնը և չհրաժարվել քաղաքացիությունից: «Նա երբեք հետ չի կանգնի իր խոսքերից»,- ընդգծել է Բակրը:
Միշել Դեմիտրի Շալխուբը՝ նույն ինքը Օմար Շարիֆը, ծնվել է 1932 թվականին Ալեքսանդրիայում: Նրա հայրը եղել է լիբանանացի ներգաղթյալ քրիստոնյա Յուսեֆ Շալխուբը, իսկ մայրը`Կլարա Շալխուբը եգիպտուհի էր`լիբանանա-պաղեստինյան ծագմամբ:
Շարիֆն իր դերասանական կարիերան սկսել է 1954 թվականին՝ իր առաջին դերը խաղալով «Դժողքի երկինքը» ֆիլմում: Անգլալեզու նրա առաջին ֆիլմը եղել է Lawrence of Arabia ֆիլմը, որտեղ նա խաղացել է Շարիֆ Ալիի դերը, ինչն էլ նրան «Օսկար» և համաշխարհային ճանաչում բերեց:









































