Ֆինլանդիայում շատ մարդիկ հետաքրքրվում են իսլամով և ընդունվում են Ղուրանն ուսումնասիրող դպրոցներ, կարծում է Հելսինկի համալսարանի իսլամաբանության պրոֆեսոր Յակկո Խամեն-Անտիլլան:
Չնայած որ Ֆինլանդիայում դեռ պաշտոնապես չկան իսլամական մեդրեսեներ, իսլամական համայնքի միաբանություններում գործում են բազմաթիվ ոչ պաշտոնական իսլամական դպրոցներ:
Ֆիննական իշխանություններն առաջվա պես գերադասում են աչք փակել երկրում մուսուլմանների մշտական աճի վրա, գրում է Yle.fi-ն:
Պրոֆեսոր Խամեն-Անտիլլայի տվյալներով՝ երկրում տվյալ պահին մշտապես ապրում է մոտ 40 000 մուսուլման:
Հելսինկիում իսլամական կենտրոնը երկրում գոյություն ունեցող իսլամական տասնյակ միաբանություններից մեկն է:
«Ղուրանի ուսումնասիրումը հեշտ գործ չէ, քանի որ արաբերենը ֆիններենին ընդհանրապես նման չէ»,- հարցազրույցում նշել է 19-ամյա Իյոնիսը, որը դեռ մանկուց հաճախում է Ղուրանի ուսումնասիրման դասընթացների:









































