Սիրիան հերքել է Տրեմսեհ բնակավայրում տեղի ունեցած արյունահեղության ժամանակ ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի և հրետանու օգտագործման մասին լուրերը: Ինչպես հաղորդում է Reuters-ը` համապատասխան հայտարարություններն իրականացրել է ԱԳՆ մամլո քարտուղար Ջիհադ ալ-Մակդիսին Դամասկոսում հուլիսի 15-ին կայացած մամլո-ասուլիսի ժամանակ:
Իշխանությունները պնդում են, որ Տրեմսեհում գործածված ամենածանր տեխնիկան ձեռքի հակահրթիռային ականանետներն են եղել: Ավելի վաղ հրետանու կիրառման մասին հայտնել էին ՄԱԿ-ի դիտորդները: Մասնավորապես Քոֆի Անանը նամակ է ուղարկել Սիրիայի ԱԳՆ ղեկավարին այդ արյունահեղության վերաբերյալ:
Բացի այդ՝ ինչպես հաղորդում է Associated Press-ը` մամլո խոսնակը կրկնել է Տրեմսեհում տեղի ունեցածի պաշտոնական վարկածը:
Իշխանությունների խոսքերով` դա ռազմական օպերացիա է եղել՝ ուղղված զինված գրոհայինների դեմ, այլ ոչ թե արյունահեղություն: Նա նշել է, որ օպերացիայի ժամանակ զոհվել է 39 մարդ, որոնցից միայն երկուսն են տեղի բնակիչներ եղել:
ՄԱԿ-ի դիտորդների տվյալների համաձայն՝ բնակավայրում հուլիսի 12-ին սպանվել է ավելի քան 150 մարդ, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել: Ընդհանուր առմամբ Սիրիայում այս հակամարտության հետևանքով արդեն զոհվել է 17 հազար մարդ:











































