Sport.es-ի տեղեկացմամբ` կատալոնական «Բրասելոնա»-ն բանակցություններ է վարում թիմի 28-ամյա ֆուտբոլիստ Խավյեր Մասկերանոյի հետ: Ըստ տեղեկատվության` կողմերը մոտ են նոր համաձայնագրի կնքմանը, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի խաղացողը «Բարսելոնա» է տեղափոխվել 2010 թվականին անգլիական «Լիվերպուլ»-ից: Մասկերանոյի` կատալոնական թիմի հետ կնքած ներկայիս պայմանգիրը գործում է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt.de-ն Մասկերանոյի տրանսֆերը գնահատում է 30 մլն եվրո:








































