Գրեթե 20 մարդ վիրավոր է կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել աֆղանական Լոգար գավառում:
Ոստիկանության տվյալներով` տեղական ժամանակով գրեթե 08.40-ին Պոլե-Ալամ քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որը մասնակիորեն ավերել է մի քանի շենքեր: Փողոցում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղակայված են Կամիր Խաչի գարսենյակը և Տեղեկատվության ու Մշակույթի նախարարությունների տեղի բաժինների շենքերը:
Երբ դեպքի վայր ժամանել են ոստիկանության աշխատակիցները, այնտեղ արդեն երկրորդ պայթյունն է տեղի ունեցել:
Տեղի հոսպիտալի բուժաշխատողների տվյալներով` ներկա դրությամբ իրենց մոտ է բերվել 19 վիրավոր, որոնց մեջ կան խաղաղ բնակիչներ, ինչպես նաև զինվորականներ, ոստիկաններ և հետախույզներ: Ներկա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:







































