Հնդկաստանի և Մյանմարի սահմանին այսօր 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է հնդկական Կոհիմա քաղաքից 43կմ հարավ-արևելք:
Երկրաշարժի օջախը եղել է 6,5 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:








































