Այսօր՝ հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ գիշերը ժամը 00.20-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OV 214 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս՝ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել աջակողմյան ձորը:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 47-ամյա Արմեն Ափինյանը, 46-ամյա Աննա Ափինյանը, 19-ամյա Պերճուհի Ափինյանը, 21-ամյա Մնացական Ափինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Շրջվելու հետևանքով ավտոմեքենայի գազի բալոնը դուրս է թռել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով վթարի ենթարկվածները մի ընտանիքի անդամներ էին և գնում էին Արցախ՝ մասնակցելու զինվորական երդման արարողությանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)








































