Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Վարդավառ կամ այլակերպություն Տեառն

Հուլիսի 15-ին Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը:

Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ին ընկած ժամանակահատվածում:

«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ, երբ նա Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո ուղեւորվեց Թաբոր լեռը` Իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Առաքյալներից իննին ներքեւում թողնելով, որպես աղոթակից ընկեր Նա իր հետ վերցրեց միայն երեքին` Սիմոն Պետրոսին, Զեբեդյան եղբայրներ` Հակոբոսին ու Հովհաննեսին: Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չկարողացան դիմանալ եւ նիրհեցին:

Այդ ժամանակ էր, որ Հիսուսը մի վեհ, փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Հագուստները եւս սպիտակեցին ու դարձան ձյունաճերմակ: Հիսուս Քրիստոսի այս նորօրինակ պայծառակերպությանը մեկ այլ հրաշալի հանգամանք էլ ավելացավ: Երկու մարդ հայտնվեցին այնտեղ` Մովսեսն ու Եղիան, եւ սկսեցին խոսել Հիսուսի հետ Նրա կյանքի հետագա ընթացքի մասին: Լույսի եւ աստվածայինի այսօրինակ համադրումը սթափեցրեց առաքյալներին: Այդ ժամանակ մի ամպ նրանց հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:

Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետեւյալ իմաստներն ունի.

Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես եւ Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, եւ ինչպես վարդը բացվելով անենքին հայտնապես երեւում, այնպես էլ մեր Տերը պայծառակերպելով հայտնում է իր Աստվածությունը:

Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տաերը հրեաների մեջ երեւաց, ովքեր էլ խաչեցին Նրան:

Վարդն անուշահոտություն է բուրում, այնպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ:

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերեւս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ եւ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի եւ Նոյիª տապանից իջնելու հետª միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրեւ Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…

Եվ թող ամենազոր Աստծո աջը հովանի եւ պահապան լինի համայն հայությանը, մեր աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորներին, որ Հիսուսի Պալծառակերպության լույսի ներքո, զանազանենք լավը` վատից, չարը` բարուց, արդարը` անարդարից, թշնամին` բարեկամից, որպեսզի Աստծո կողմից նախասահմանված մեր կենսատարածքում ` Հայկական Բարձրավանդակում կարողանանք հայավայել ապրել ու գործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում