Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել և մեղադրանք է ներկայացրել մի վարորդի, որը, ենթադրաբար, 25 մարդու զոհվելու պատճառ է դարձել:
Հյուսիսարևելյան Մպումալանգա գավառում բեռնատարը բախվել է գնացքին, որը ածուխ էր տեղափոխում: Ավտոմեքենայի բեռնախցում 25 մարդ է եղել, որոնք ուղևորովել են միրգ հավաքելու իրենց աշխատավայր:
Բախումից բեռնատարը շպրտվել է մոտ մեկ կիլոմետր: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ:
Նախնական տվյալներով` վթարի համար մեղավոր է բեռնատարի վարորդը, որը չի կարողացել կառավարել մեքենան:









































