Դենիել Ռեկֆորդի առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է «փոթերիադայից» հետո, մեծաթիվ բողոքների է արժանացել: Չափահաս մարդիկ բողոքել են, որ այն չափազանց վախենալու է երեխաների համար: Երեխաները ավելի շատ սովորել են Ռեդկլիֆին տեսնել բարի կախարդի դերում, իսկ «Սև հագուստով կինը» ֆիլմը սարսափ ժանրի է, որում հոգին կառավարում է երեխաներին` ստիպելով նրանց ինքնասպանություն գործել:
Նախնական տվյալներով` այդ ֆիլմի դեմ ստացվել է 120 բողոք:
Փորձագետները կարծում են, որ հանդիսատեսը ակնկալիքներ ուներ ֆիլմից, սակայն դրանք չեն արդարացել. նրանք այն սարսափ են համարում:
Պետք է նշել, որ Հարի Փոթերի վերջին ֆիլմը և «Սև հագուստով կինը» ֆիլմը նույն ժանրի են: Բողոքների մեծ մասը անհանգստացած ծնողներից է, որոնք պնդում են, որ այս ֆիլմը չի կարելի ցուցադրել երիտասարդ լսարանին:







































