Իրանը որոշել է ազատ արձակել լրտեսության համար կասկածվող երկու ադրբեջանցի պոետների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի կառավարության հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Հասարակությունը մտահոգված է ձերբակալված գրականագետների ճակատագրով: Մենք համոզված ենք, որ նրանք շուտով ազատ կարձակվեն»,- ասել է Հասանովը լրագրողներին:
Ինչպես հայտնում էին` երկու երիտասարդ ադրբեջանցի պոետներ Շահրիյար դել Գերանին և Ֆարիդ Հուսեինը ձերբակալվել էին Թեբրիզում մայիսի սկզբներին: Իրանական կողմը մինչ օրս տեղեկատվություն չի ներկայացնում, թե որ կողմից և ինչ պատճառներով է իրականացվել ձերբակալությունը:
Այս առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանական կողմին մի քանի նոտա է հղել:









































