Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Փորձարկեցին մայիսի 6-ին «յուղածը»

Ազգային ժողովում, ինչպես և սպասվում էր, տապալվեց «Հարսնաքարի» դեպքի առիթով հրավիրվելիք արտահերթ նիստի ստորագրահավաքը: Նիստի օրակարգում պետք է լիներ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրեր «Հարսնաքարի» դեպքը ամենայն մանրամասնությամբ, և ենթադրվում է նաև, որ հանձնաժողովի գործունեության շրջանակում կարող էր ընդգրկվել նաև ընդհանրապես համակարգային ամենաթողության խնդիրը՝ իր ներկա և նախկին բոլոր պատմություններով: Սակայն ստորագրահավաքը տապալվեց:

Տապալվեց, որովհետև դրան չմիացավ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ից ընդամենը մի քանի պատգամավորներ միացան, ինչը, սակայն, ամենայն հավանականությամբ ընդամենը ձևական բնույթ էր կրում, այսպես ասած` ընդդիմադիր ալիբիի համար էր: Սակայն, մեծ հաշվով, այդ ալիբին ամենևին էլ փաստարկված չէ, երբ խորհրդարանում 37 պատգամավոր ունեցող խմբակցությունը ընդամենը մի քանի ստորագրություն է կարողանում ապահովել: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը առավել գլոբալ է, երևույթն առավել ընդգրկուն է: Բանն այն է, որ այս իրադարձությունը բացահայտեց առավել լայն մի պատկեր, որ կա Հայաստանի խորհրդարանում, և որը մայիսի 6-ի ընտրությունից հետո ընդդիմադիր ուժերը և հատկապես Հայ ազգային կոնգրեսը փորձում էին համառորեն թաքցնել հասարակությունից` ներկայացնելով մի իրավիճակ, թե 7 պատգամավորը համաժողովրդական շարժման հաղթանակն է և իշխանությանը քուն ու դադար չի տալու: Իրականում պարզվեց, որ Կոնգրեսի առաջնորդների այդ հավաստիացումները ընդամենը արդարացումներ էին՝ խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքի հետ հաշտվելու և 7 մանդատով բավարարվելու արդարացումներ:

Ստորագրահավաքի այս պատմությունը ցույց տվեց նաև, որ խոշոր հաշվով, չափազանցություն էր նաև կառավարության ծրագրի քննարկումների վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած այն պատկերը, թե իշխող ՀՀԿ-ից քարը քարին չէր մնացել, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտնվել էր դեպրեսիայի մեջ: Եթե խորհրդարանում դեպրեսիա առաջացնելու ունակ ուժ կա, ապա դա Կոնգրեսը չէ, այլ «Բարգավաճ Հայաստանը», որը սակայն ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, այլ Հայ ազգային կոնգրեսին է դնում դեպրեսիոն հիմքերի կամ փաստերի առաջ, կոնկրետ դեպքում, օրինակ, շատ հանգիստ տապալելով ստորագրահավաքի նախաձեռնությունն ու ըստ էության ցույց տալով, որ խորհրդարանում Կոնգրեսը ընդամենը կախված է «Բարգավաճ Հայաստանից» և որևէ բան իրենից կարող է ներկայացնել միայն ԲՀԿ մեծահոգության կամ շահերի պարագայում:

Ավելին` այստեղ նաև բացահայտվում է ընդհանրապես Կոնգրես-ԲՀԿ հարաբերության պատկերի մի նոր շերտ կամ ոչ այնքան բացահայտվում, որքան առավել տեսանելի է դառնում նրանց համար, ովքեր այդ հարաբերությունը դիտարկում էին որպես Կոնգրեսի հմուտ և փառավոր հաշվարկ, որով համակարգը քանդվել է և հայտնվել ծուղակում: Իրականում պարզ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստանն» է Կոնգրեսին թելադրողը, եթե ոչ ուղղակի, ապա պարզապես քաղաքական դասավորության և իրավիճակի առումով: Եվ եթե այս ամենից հետո Կոնգրեսի ղեկավարությունը չվերանայի ԲՀԿ-ին ապավինելու համառ ռազմավարությունը, որը մեկ անգամ արդեն իսկ օգնեց Սերժ Սարգսյանին վերարտադրվել ըստ իր ցանկության և սցենարի, ապա այստեղ արդեն ակնհայտ է, որ իրականում Կոնգրեսը ԲՀԿ հետ ոչ թե համագործակցում է, այլ ընդամենը ԲՀԿ հետ միասին սպասարկում է իշխող համակարգին, քանի որ ակնհայտ է, որ ԲՀԿ ներկայիս դիրքավորումը քաղաքական դաշտում ընդամենը այդ համակարգի տրամաբանության շրջանակում է: Պարզապես ԲՀԿ-ն ներկայումս այդ շրջանակում ունի ընդդիմադիր կարգավիճակ, դերակատարում, որով ամբողջական համակարգի համար վերահսկելի է դարձնում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, անհրաժեշտության դեպքում նպաստում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների փոշիացմանը:

Անշուշտ, դժվար է հերքել, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ունեն լուրջ տարաձայնություններ, անգամ ամենաբարձր մակարդակով: Սակայն խնդիրն այն է, որ իշխող համակարգի ուժերը, ի տարբերություն ընդդիմության, ճանճերն ու կոտլետները միմյանց հետ չեն խառնում: Նրանք շատ լավ են հասկանում թե՛ ընդհանուր շահերը, թե՛ նաև իրենց հակասությունների սահմանն են լավ պատկերացնում: Ավելին` պատկերացնում են նաև այն, թե ինչ է կատարվում այդ հակասությունների սահմանից այն կողմ: Արտահերթ նիստի ստորագրահավաքը վկայեց հենց այդ իրողությունը, և ցույց տվեց, որ թելադրողն իրականում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, որոնք կոնկրետ դեպքում կարողացան նախ անել այնպես, որ Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը, այսպես ասած, առաջ չընկնի ժամանակից՝ որովհետև ով գիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ մինչև սեպտեմբեր, և նաև կարողացան թույլ չտալ, որ հանկարծ խորհրդարանում համակարգային քննարկումներ ծավալվեն, երբ կարող էր թե իրավիճակը գեներացվել՝ դրսում հասարակական լուրջ ալիքի առկայության պայմաններում և թե հրապարակավ կարող էին բարձրաձայնվել թե՛ ՀՀԿ, թե՛ ԲՀԿ համար տհաճ պատմություններ:

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ստուգեցին, որ մայիսի 6-ով գծված մեխանիզմը հստակ աշխատում է, համենայն դեպս առայժմ: Թերևս մնում է մինչև վերջ ստուգել, թե մեխանիզմի մեջ ինչպես է Կոնգրեսն աշխատում, և արդյոք նա շարունակում է լեգիտիմացնել ԲՀԿ-ին` այդպիսով առնվազն այդ մասով լեգիտիմացնելով համակարգի քաղաքական խաղը հասարակության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում