РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր մեկնաբանել է հուլիսի 9-ին ԵԱՀԿ ԽՎ կողմից «Դրությունը Վրաստանում» բանաձևի ընդունումը, որում Աբխազիան ու Հարավային Օսեթիան ներկայացված են որպես օկուպացված տարածքներ և խոսք է գնում փախստականների ու հարկադիր վերաբնակների և ԵԱՀԿ առաքելության վերականգնման մասին.
«ԵԱՀԿ ԽՎ կողմից Վրաստանի մասին բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում ճանաչել 2008 թվականի օգոստոսից հետո Կովկասում առաջացած նոր իրողությունները: Դա ԵԱՀԿ-ին խանգարում է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրագրմանը:
Ստիպված ենք փաստել, որ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների մեծ մասը նախկինի նման չի ցանկանում օբյեկտիվորեն ընկալել Կովկասի ներկայիս իրավիճակի իրողությունները: Այդպիսի մոտեցումը ԵԱՀԿ-ին զրկում է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրագրման գործընթացում կառուցողական ներդրում ունենալու հնարավորությունից»:







































