Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց մի քանի տասնյակ լոսանջելեսահայեր կրկին ցույց են անցկացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանելու գործում նրա ենթադրյալ դերի համար:
Ինչպես տեղեկացնում է Glendale News Press-ը, Բըրբենկի բնակիչ Նահապետ Կայսերյանը երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մարդասպան է կոչել:
Նշենք, որ սա ԱՄՆ-ում հայկական սփյուռքի երկրորդ ցույցն է՝ 33-ամյա բժշկի ողբերգական մահից հետո:











































