Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը արձակուրդի ընթացքում ավարտում է «Հիսուսը Նազարեթից» գրքի 3-րդ, եզրափակիչ հատորի աշխատանքը, ուրբաթ օրը հաղորդել է ռադիո Վատիկանը՝ հղում անելով Սրբազան գահի մամլո քարտուղարին:
«Հիսուսը Նազարեթից» գրքի առաջին հատորը հրատարակվել է 2007 թվականին:
Անգլերեն լեզվով Երկրորդ հատորը 2011 թվականին հայտնվել է ԱՄՆ-ում ամենավաճառվող գրքերի տասնյակում: Ընդհանուր առմամբ հրատարակվել էր 1.2 միլիոն օրինակ`գերմաներեն, իտալերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և լեհերեն:
Գրքում Պապը մտորում է Քրիստոսի կյանքի կարևորագույն իրադարձությունների մասին, որոնք նկարագրված են Ավետարանում. հաղթական մուտքը Երուսաղեմ, Տաճարից առևտրականների վտարումը, խորհրդավոր ընթրիք աշակերտների հետ:
Թե երբ է Պապը նախատեսում ավարտել իր աշխատությունը չի հաղորվում:










































