Thursday, 04 06 2026
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները

Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու օրինագծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք. Ի. Զառաֆյան

Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու օրինագծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի շուրջ՝ ասաց «Էկոլուր» հասարակական դաշինքի ղեկավար Ինգա Զառաֆյանը:

Անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը խնդրի վերաբերյալ` նա ասաց, որ ՄԻՊ-ի արձագանքը հիմնված էր օրեր առաջ անցկացված քննարկման վրա: Ըստ նրա` ՄԻՊ-ն ուշադրություն էր դարձրել բոլոր դիտարկումներին, որոնք արել էին բնապահպանները: «Մենք ասել էինք, որ Օրհուսի կոնվենցիան խախտված է: Հիմա Սևանում ենք, Գերարքունիքի համայնքներով ենք անցնում: Մենք կգանք և կխորհրդակցենք, թե ինչպես ենք ձևավորելու մեր հետագա քայլերն այս ուղղությամբ: Ես համարում եմ, որ այս օրինագիծն արդարացնելու հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում, իրենց ասածները չի նշանակում, որ համայնքները ջուր ունեն և կկարողանան ապահովել իրենց: Մենք պետք է խորհրդակցենք և տեսնենք, թե ինչ պատասխան հայտարարությամբ ենք հանդես գալու»,- նկատեց Ինգա Զառաֆյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարությամբ էր հանդես եկել Սևանի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ:

Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը ներկայացրել և ՀՀ Ազգային ժողովը ընդունել էր օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում էր Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցությամբ ՄԻ պաշտպանի գրասենյակում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ քննարկման արդյունքում ձեռք բերած եզրակացությունները ՄԻՊ-ը ներառել էր իր հայտարարության մեջ՝ նշելով, որ կոչ են անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում