Գերմանիայի դատարանի կողմից տղա երեխաների թլպատման արգելքը միավորել է բոլոր հրեաներին, մուսուլմաններին և քրիստոնյաներին, ովքեր որոշումը տեսնում են որպես սպառնալիք կրոնական ազատությանը: Բժիշկները նաև զգուշացնում են, որ որոշումը կարող է այլ վտանգներ ներկայացել, քանի որ այս դեպքում հնարավոր է, որ մարդիկ թլպատումն իրականցնեն գաղտնի պայմաններում:
The Daily mail-ը հաղորդում է երեկ Բեռլինում տեղի է ունեցել եվրոպացի րաբիների հանդիպումը, որտեղ որոշվել է պայքարել Քյոլնի շրջանայի դատարանի որոշման դեմ: Նրանք ծրագրում են նաև խոսել մուսուլման և քրիստոնյա կրոնական առաջնորդների հետ մյուս շաբաթ, որպեսզի եղանակներ գտնեն արգելքի դեմ միասին պայքարելու համար:
Գլխավոր րաբբի Պինչաս Գոլդշմիդտն ասել է, որ կոչ է անում հրեաների համայնքին Գերմանիայում շարունակել իրականցնել թլպատումը և չսպասել օրենքի փոփոխությանը: Գոլդշմիտն ասել է, որ թլպատման դեմ արգելքը Հոլոքոստից հետո հրեաների դեմ իրակացված ամենամեծ հարվածն է»:







































