Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է պայմանագիր ստորագրել բուլղարացի տաղանդավոր ֆուտբոլիստ Սերաֆիմա Միխայլովի հետ: «Սերաֆիման ինձ ասաց, որ համաձայն է պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ»,- հայտարարեց ֆուտբոլիստի գործակալը:
AS-ը տեղեկացնում է, որ 17-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Մանչինին անձամբ խաղացողին հրավիրել էր անգլիական ակումբ, բայց բուլղարացին ընտրեց «արքայական ակումբ»-ը:
Առաջիկա օրերի ընթացքում Իսպանիայի գործող չեմպիոնը պաշտոնապես կհայտարարի տաղանդավոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու մասին:









































