Հայաստանի Նկարիչների միությունից հայտնում են, որ մահացել է ամենատարեց նկարչուհի և վաստակաշատ մանկավարժ Ելենա Աբրահամյանը:
Ելենա Աբրահամյանը ծնվել է 1912թ.-ին Արևմտյան Հայաստանում:
Մեծ եղեռնը վերապրած նկարչուհին մեծ վաստակ ունի երիտասարդ սերնդի կրթման և ձևավորման գործում: Նկարիչների մի քանի սերունդ է կրթել Ելենա Աբրահամյանը:
Նկարչուհին հրաշալի պեյզաժներ է նկարել, կրթել հայ նկարիչների մի քանի սերնդի ներկայացուցիչների:
Այս տարի, նոյեմբեր ամսին, կլրանար նկարչուհու 100-ամյակը:









































