YouTube վիդեոհոսթինգում հասանելի է դարձել Սերժ Թանկյանի «Օccupied Tears» («Գրավված արցունքներ») երգը, որը ներառված է վերջերս ներկայացված նրա «Հարակիրի» («Ինքնասպանություն») ալբոմում:
«Գրավված արցունքներ» երգի հիմքում Հոլոքոստն է: Այդ եզրույթը հայտնի է որպես հրեաների ողջակիզում, սակայն երբեմն այդ կերպ է բնութագրվում նաև Հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, օրինակ, անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայկական Հոլոքոստ» (The Armenian Holocaust, 1980թ.) վերնագրով աշխատությունը: Թանկյանի ստեղծագործությունը անդրադառնում է առհասարակ «ցեղասպանություն» երևույթին` ոչ թե քաղաքական, այլ փիլիսոփայական դիտանկյունից:
Անիմացիոն տեսահոլովակը պատկերավորում է երգի տեքստը համակարգչային խաղի տեսքով: Սյուժեի ավարտը լավատեսական է՝ հալածվող աղջիկը կարողանում է խուսափել վարդագույն տանկի հետապնդումից:








































