Ֆրանսիական Renault SA-ն 2012թ. առաջին վեց ամսում կրճատել է մարդատար ավտոմեքենաների ու թեթև առևտրային ավտոմեքենաների վաճառքը` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Սա բացատրվում է եվրոպական շուկայի թուլությամբ:
Ինչպես հաղորդում է «Ֆինմարկետը», 2012թ. հունվար-հունիսին Renault-ն ընդհանուր առմամբ վաճառել է 1.33 մլն ավտոմեքենա:
Ընկերության համար հիմնական շուկայում վաճառքի նվազումը կազմել է 15 տոկոս: Եվրոպայում ընկերության շուկայական մասնաբաժինը կրճատվել է 0.8 տոկոսով` հասնելով 9.3 տոկոսային կետի:
Renault-ի վաճառքը դուրս է եկել Եվրոպայի սահմաններից` գրանցելով ռեկորդային ցուցանիշ. այն աճել է 14.3 տոկոսով` հասնելով մինչև 620.31-ի, ինչը ավելի է շուկաների աճից (+9,5%)` շնորհիվ Ռուսաստանում ու Բրազիլիայում ունեցած հաջողությունների:







































