Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ջավախահայ համայնքը Վրաստանի իշխանություններին խնդրել է իր տարածքում ընդունել սիրիահայերին՝ չխոչընդոտելով նրանց ժամանակավոր բնակությանը Ջավախքում, ինչպես նաև նյութական օգնություն ցուցաբերել նրանց:
Հայտարարությունում նշված է, որ ջավախքցիները չեն կարող անտարբեր գտնվել Սիրիայի հայ համայնքի հանդեպ և սուր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ժամանակավոր ապաստան տալ նրան իրենց տարածքում:
Նշվում է, որ ջավախահայերը Հայաստանի իշխանություններին կոչ են արել պատրաստ գտնվել Ջավախքում բնակվելիք սիրիահայերին ամեն տիպի օգնություն ցուցաբերելուն ու նրանց հետ հանդիպումներ կազմակերպելուն:











































