Հասարակական պարեկ Ջորջ Ցիմերմանը, որը կրակել էր սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինի վրա, ռասիստ չէ: Ինչպես հաղորդում է CNN-ը, համաձայն Դաշնային հետախուզությունների բյուրոյի հաշվետվության՝ այսպիսի եզրակացության է եկել ոստիկանության սպա Քրիս Սերինոն:
Սերինոն հաշվետվություն է ներկայացրել դեռ 2012 թ. մարտին, սակայն հաշվետվությունը հրապարակվել է միայն հուլիսի 12-ին:
Եզրակացությունները, ինչպես նշվում է, արվել են դետեկտիվի կողմից՝ Ֆլորիդա նահանգի Ստենֆորդ քաղաքի (որտեղ տեղի է ունեցել սպանությունը) բնակիչների վկայությունների հիման վրա:
Դետեկտիվի խոսքով, ներկայացնում է Assoctiated Press-ը, ավելի հավանական է Ցիմերմանի կողմից Մարտինին սպանելու հետևյալ պատճառը` տղան եղել է կնգուղավոր բաճկոնով:
Նման հագուստ Ստենֆորդում ավելի հաճախ կրում են հանցավոր խմբավորումների անդամները, որոնք սևամորթ դեռահասի սպանության նախորդ ամիսներին նախաձեռնել էին մի քանի թալան ու ծեծկռտուք։
Ցիմերմանը կրակել էր Մարտինին 2012 թ. փետրվարի 26-ին:










































