Երեկ Միացյալ ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերի ուղղաթիռը կրակ է բացել Կոնգոյի արևելքում՝ Ռուանդայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող թութսի ցեղի ապստամբների վրա։ Այս մասին հաղորդում է բրիտանական BBC-ն։
Մեկ շաբաթ առաջ ապստամբները գրավել էին Ուգանդայի սահմանագծին գտնվող ՄԱԿ-ի ռազմաբազան։ Գրոհի ժամանակ այդ ռազմաբազայում զոհվել էր ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ։ Այն ժամանակ Միացյալ ազգերի կազմակերպությունը Ռուանդային մեղադրել էր ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մեջ։ Սակայն աֆրիկյան այդ երկրի նախագահ Պալ Կագամեն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրն առնչություն չունի ապստամբների գործողությունների հետ։