Ըստ ԱՎԾ-ի հրապարակած «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում, 2010» ազգային զեկույցի` Հայաստանում մասնավոր կազմակերպություններն ապահովել են զբաղվածության 70.7%-ը:
Ըստ այդմ` մասնավոր կազմակերպություններից հետո գալիս են պետական կազմակերպությունները, որոնք ապահովել են զբաղվածության 25.7%-ը: Մնացած զբաղվածությունը բաշխվել է ՏԻՄ-երի, հասարակական կազմակերպությունների և մասնավոր գործատուների միջև:











































